6 нояб. 2011 г.

Դեռ երեկ դու հեղափոխական էիր

Հաճախ լինում է այնպես , որ գիշերները նստած մտածում ես' աշխարհը կամ աշխարհի մտածելակերպը փոխելու մասին: Ու պառկում ես քնելու:Գալիս է առավոտը` զարթնում ես, լվացվում, հաց ուտում, ընտրում ես , թե ինչ պետք է հագնես դասի կամ գործի գնալուց, գնում ես դասի, գալիս ես դասից ու նստում ես համակարգչի առաջ:Ու դու մտնում ես նոր աշխարհ: Աշխարհ որտեղ կարելի է ամեն ինչ, որտեղ կա ամեն ինչ, որտեղ կա համարյա ամեն ոք ,աշխարհ որը վերացնում է քո իրական աշխարհը: Դու ծախսում ես քո ժամանակը, նյարդերը, փողերը, էներգիան, ու չես էլ նկատում, որ դու կտրվել ես քո իրական աշխարհից: Ստատիստիկան ցույց է տվել որ Հայաստանում ամեն օր ,նորմալ երիտասարդը լինում է սոցիալ ցանցերում 8.32 ժամ: Գալիս է ուշ գիշերը, դու գնում ես քնելու , ու մոռանում ես ,որ դեռ երեկ դու հեղափոխական էիր: 

Комментариев нет:

Отправить комментарий

Բլոգի մշտական կարդացողները