21 нояб. 2011 г.

Հին Հունական աստվածներ


Հին Հունական առաջին աստվածը Գեան (երկիր) ունեցավ իր առաջին տղային Օրանոսին «Օրակուլ»(երկինք) և ամուսնացավ նրա հետ : Նրանք երկուսով ունեցան «Տիտան» աստվածներին : Նրանց որդիներից մեկըՔրոնոսը ամուսնացավ Ռեայի հետ և ունեցավ 6 հայտնի օլիմպիական աստվածներին` ԶևսինՀադեսին,Հեստիային , ԴեմետրայինՀերային և Պոսեյդոնին:



Աֆրոդիտե




Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին:
Պաշտվում էր նաև որպես պտղաբերության, հավերժ գարնան և կյանքի դիցուհի:

Ապոլլոն




Հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը: Համարվում էր լույսի աստվածություն, բնության պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ (դրա համար նրան անվանում էին Մուսագետ (հունարեն` Μουσηγέτης)):


Արես




Հին հունական դիցարանում ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին: Արեսը համարվում էր Աֆրոդիտեյի սիրեկանը կամ ամուսինը:


Աթենաս






Հին հունական դիցուհի, իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի, Հին Հունաստանի առավել պաշտելի դիցուհիներից, Աթենք քաղաքի էպոնիմ (անվանամայր): Բացի դրանից պաշտվել է որպես գիտության, արվեստների և արհեստների դիցուհի, պատերազմող կույս, քաղաքների և պետությունների, խելամտության և ճարտարության հովանավոր:

Դեմետրա


Ըստ հին հունական դիցաբանության` հողագործության և բերքատվության աստվածուհի:Որին առևանգել էր Աիդեսը (Հադեսը), դարձել է վերջինիս կինը Պերսեփոնե անունով: Ձմռան ամիսներին Պերսեփոնեն պետք է լիներ իր ամուսնու հետ` Դժոխքում, իսկ գարնանը վերադառնում էր մոր` Դեմետրայի մոտ:

Դիոնիսոս


Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված: Զևսի ևՍեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախումբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր սիլենները, երիտասարդ սատիրները, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները` կին մենադները: Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում:

Հադես


Ըստ հին հունական դիցաբանության` ստորերկրյա աշխարհի` դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները: Կրոնոսի և Ռեայի ավագ որդին, ԶևսիՊոսեյդոնիՀերայի,Հեստիայի և Դեմետրայի եղբայրը: Պերսեփոնեի ամուսինը։ Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան և դժողքի աստվածների` Օրկոսի և Դիսի հետ։

Հեփեստոս


Կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ: Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան նետել է ծովը, սակայն նա փրկվում է ծովային աստվածների կողմից: Հեփեստոսը մորից վրեժ լուծելու համար պատրաստում է մի արտասովոր բազկաթոռ և ուղարկում մորը: Հերան, որին շատ դուր է գալիս այդ բազկաթոռը, նստում է վրան և անմիջապես պարուրվում է անքակտելի կապանքներով: Հեփեստոսը ազատում է մորը կապանքներից միայն այն բանից հետո, երբ նրան գինովցնում են և խոստանում թողնել նրան Օլիմպոսում: Հեփեստոսը Օլիմպոսում աստվածների համար թանկարժեք մետաղներից կառուցել է հոյակապ պալատներ:

Հերա




Հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, Կրոնոսի և Ռեայի երրորդ դուստրը, Զևսի կինը և քույրը: Նաև ԴեմետրայիՀեստիայիԱիդեսի և Պոսեյդոնի քույրն է:

Հեստիա

Ըստ հին հունական դիցաբանության` տնային և տաճարային կրակարանների աստվածուհի: Կրոնոսի և Ռեայի ավագ դուստրը: Նրան էին նվիրված նաև յուրաքանչյուր պոլիսի պրիտանիոնի կրակարանները, այստեղից կրակ էին վերցնում երկրից մեկնող վերաբնակները:

Պոսեյդոն


Հին հունական դիցաբանության մեջծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնջ՝ Ամփիտրիդայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում էր շքեղ դղյակում ծովի հատակում: Ծովի վրա սլանում էր կառքով երկարաբաշ ձիերով լծված կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն:

Զևս




Հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Քրոնոսիև Ռեայի երրորդ որդին, ԱիդիՀեստիայիԴեմեթրայի և Պոսեյդոնի եղբայրը: Զևսի կինը` Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է:


Հերմես


Հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին: Նույնացվել է հռոմեացիների Մերկուրիոս աստծո հետ: Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը: Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին: Ստեղծել է կշիռն ու չափը: Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը:

Комментариев нет:

Отправить комментарий

Բլոգի մշտական կարդացողները