9 апр. 2011 г.

Աստվածներ Հայոց

Արամազդը հին հայերի գերագույն աստվածն էր՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։


Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր հայ դիցարանում։ Արամազդի դուստրը։ Անահիտը համապատասխանում է պարսկական Անահիտային, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։ Մ.թ.ա. I դ. Անահիտը հայկական պետական գլխավոր աստվածուհին էր։







Վահագն՝ պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրուցներում նաև վկայվում է որպես արեգակային աստված։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։ Վահագնին ձոնված դիցաբանական երգում նա պատկերվում է սրբագործված չորս տարրերի՝ Երկինքի, երկրի, ծիրանի ծովի և ծիկակարմիր եղեգնի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի(մակաբերվում է Վահագնի անունը) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։






Աստղիկը սիրո և գեղեցկության աստվածուհին է հայկական հեթանոսական դիցարանում։ Համապատասխանում է հունական Աֆրոդիտեին։ Աստղիկին նվիրված մեհյանները գտնվում էին ԱշտիշատումԱրտաշատումԱնձևաց գավառում՝ Պաղատ լեռ գագաթին, Վանի մոտ՝ Արտամետում։ Աստղիկին նվիրված տոնը կոչվում էր Վարդավառ և մեծ հանդիսավորությամբ նշվում էր հուլիսի կեսին։Վարդավառն արիական տոներից է և կապված է սիրո ու գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ։«Վարդավառ» բառ խորհուրդը լեզվաբանորեն կազմված է«Վարդ» և «Վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։Աստվածային սերը մարմնավորում է աստվածուհի Աստղիկը, որի սիրո աղբյուրը Վահագնն է՝ ուժի, զորության ու հաղթության աստվածը։ Իսկ Վահագնի հաղթանակների և զորության աղբյուրը Աստղիկն է։




Արա Գեղեցիկ, մեռնող և հարություն առնող աստվածություն հայ դիցաբանության մեջ։ Համանման է Թամմուզի և Ադոնիսի պաշտանմունքի, արգասավորության, ռազմի և ջրի պաշտամունքի հիմնական գծերը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված է տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Արագած, Արայի լեռ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։




Գիսանե, հայկական պանթեոնի աստվածուհի,որին վերագրվում է հնդկական ծագում: Ավանդազրույցների համաձայն`Գիսանեի անունը բացատրվում է գես (ծամ,մազ) բառով, այսինքն` իբր նա և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր: Ըստ որոշ տեղեկությունների`Գիսանեն և նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին: Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճրներ են կառուցվել:




Հայկ (նաև Հայկ Նահապետ, Հայկ դյուցազն)՝ հայոց նահապետ, ազգապետ։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում էդիցերից։ Համաձայն որոշ մեկնաբանությունների, Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։




Միհր Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։


Նանե Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

2 комментария:

  1. Շատ լավն էր,սիրում եմ դիցաբանություն։Կցանկանայի մի գրառում էլ հունական դիցաբանության մասին կարդալ :)

    ОтветитьУдалить

Բլոգի մշտական կարդացողները